Երևանի կենդանաբանական այգում վերսկսում են հիպոթերապիայի պարապմունքները

19:21, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի կենդանաբանական այգին վերսկսում է հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի պարապմունքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենդանաբանական այգին շարունակում է իր ձիարշավարանում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հիպոթերապիայի անվճար սեանսներ կազմակերպելու ավանդույթը, և իր ֆեյսբուքյան էջում հայտարարում, որ հիպոթերապիայի անվճար սեանսներին մասնակցելու համար պետք է ներկայացնել երեխայի (8-18 տարեկան) հաշմանդամությունը հավաստող փաստաթուղթ, բժշկի համապատասխան ցուցումը, ցուցումը տվող բժշկի կապի տվյալները (հեռախոսահամար, մասնագիտական գործունեության հասցե): 

«Փաստաթղթերը անհրաժեշտ է ներկայացնել Երևանի կենդանաբանական այգու գիտամեթոդական բաժին: Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք զանգահարել +374 98 85-70-92 կամ գրել edu@yerevanzoo.am էլ. փոստին:

Խիստ հազվադեպ պարագայում, կախված առկա ֆիզիկական խնդրի բարդությունից, Կենդանաբանական այգու մասնագետը կարող է մերժել հայտը՝ երեխայի անվտանգության նկատառումներից ելնելով»,- նշված է գրառման մեջ:


© 2009 ARMENPRESS.am