Բրիտանացիները չեն փոխել Brexit-ի վերաբերյալ իրենց որոշումը

17:05, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) նկատմամբ բրիտանիների վերաբերմունքը քիչ Է փոխվել հանրաքվեի անցկացման ժամանակվանից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Deltapoll-ի կողմից անցկացված հարցման արդյունքները:

Ինչպես գրում Է The Daily Mail-ը, հարցվածները հայտարարել են, որ կքվեարկեին նույն կերպ, ինչպես 2016 թվականի հունիսին: Brexit-ի նկատմամբ վերաբերմունքը փոխել Է 13 տոկոսը: Ընդ որում զգալի մասն այժմ կպաշտպաներ ԵՄ-ից երկրի դուրս գալն այն դեպքում, երբ նրանք ավելի վաղ դեմ Էին քվեարկել: Ընդամենը բրիտանացիների 15 տոկոսն Է ցանկանում, որ երկրում վերջնական քվեարկություն անցկացվի Brexit-ի շուրջ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am