«Թալիբան»-ի ղեկավարը մերժեց զինադադարի վերաբերյալ Աֆղանստանի իշխանությունների առաջարկը. Reuters

15:52, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Թալիբան» արմատական շարժման ղեկավար Հայբաթուլլա Ախունզադեն մերժել Է երեք ամիս ժամկետով զինադադար հաստատելու վերաբերյալ Աֆղանստանի կառավարության առաջարկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով «Թալիբան» շարժման ներկայացուցչին:
Նրա խոսքով՝ Ախունզադեն որոշում Է ընդունել հրադադար չհաստատել եւ հայտարարել Է կառավարության դեմ պայքարը շարունակելու մասին:
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին օգոստոսի 19-ին հայտարարել Է «Թալիբան»-ի հետ երեք ամիս ժամկետով զինադադարի ռեժիմ սահմանելու մասին: Հրադադարը, նախագահի խոսքով, կհաստատվի միայն այն դեպքում, եթե թալիբներն իրենք Էլ համաձայեն զինադադարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am