ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիան Իրաքում կմնա պաշտոնական իշխանությունների խնդրանքով

15:18, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային հակաահաբեչական կոալիցիայի կազմոմ գործող ԱՄՆ-ի զինծառայողները Իրաքում կմնան Բաղդադի իշխանությունների խնդրանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 20-ին Դուբայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է դաշինքի ներկայացուցիչ ամերիկացի գնդապետ Շոն Ռայանը:
«Միջազգային կոալիցիան կմնա Իրաքում՝ ելնելով այդ երկրի կառավարության խնդրանքից»,- զինվորականի խոսքը մեջբերել Է Al Hadath հեռուստաալիքը: Նրա խոսքով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը «լուրջ հակառակորդ Է, նրանց թվաքանակը մեծ Է, կոալիցիան կշարունակի պայքարը ԻՊ-ի զինյալների դեմ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am