ԱՄՆ-ում հայրը որդու հետ տեսանյութ են հրապարակել, թե ինչպես են փրկվել անտառային հրդեհից

14:28, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ցանցում հայտնվել Է մի տեսանյութ, որտեղ երկու ամերիկացիներ փորձում են ավտոմեքենայով դուրս պրծնել այրվող անտառից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հայր ու որդի ընթանում Էին Մոնտանայի նահանգի Գլեյշեր Ազգային բնայգու ճանապարհով, երբ ընդհուպ մոտեցել են այն վայրին, որտեղ այրվում ու տապալվում Էին ծառերը:
«Պապ, մենք, ի՞նչ Է, անցնելու ենք կրակի միջով»,-հարցնում Է վարորդը:
«Պարզապես շարունակիր ընթանալ: Մի քիչ նվազեցրու արագությունը»,-պատասխանում Է հայրը:
«Աստված իմ, մեքենան տաքանում Է, այն հիմա կպայթի… Իսկ եթե մեզ վրա ծառեր ընկնեն: Տեր Աստվա՛ծ, օգնիր մեզ»,- խուճապահար աղերսում Է երիտասարդը:
Արդյունքում հորն ու որդուն հաջողվում Է փրկվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am