Իրանի ԱԳՆ-ն բավարարված չԷ միջուկային գործարքը պահպանելու Եվրոպայի ջանքերից

13:43, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Հասեմին օգոստոսի 20-ին հայտարարել Է, որ իր երկիրը բավարարված չԷ եվրոպացիների՝ միջուկային գործարքի պահպանմանն ուղղված գործողություններից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Tasnim գործակալությունը:
«Ցավոք, օգոստոսյան արձակուրդների եւ Եվրոպայում ստեղծված իրադրության պատճառով մենք միջուկային գործարքի պահպանման գործընթացի դանդաղում ենք արձանագրում, եւ դա մեզ այնքան Էլ չի գոհացնում,-ասել Է Հասեմին:-Մենք հաստատակամորեն խնդրում ենք, որ այդ երկրներն ավելի լրջորեն մոտենան հարցին եւ ավելի ակտիվորեն ներդնեն անհրաժեշտ ջանքերը»:
Դիվանագետը հավելել Է, որ «ընդհանուր առմամբ դրականորեն Է գնահատում «միջուկային գործարքի պահպանման վերաբերյալ» եվրոպացիների կողմից ավելի վաղ հնչեցված առաջարկությունները: «Առանձին դեպքերում առաջարկված մեխանիզմները հասկանալի են, բայց այլ դեպքերում՝ ոչ: Այդ իրադրությունը չի գոհացնում Իրանին»,-նշել Է Հասեմին: Նա ընդգծել Է, որ «Իրանի եւ Եվրոպայի համագործակցության բնագավառում Թեհրանը լիարժեք չի հասկանում Եվրոպական միության դիրքորոշումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am