Վրաստանի վարչապետը ներկայացրել Է նոր նահանգապետներին

12:48, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն օգոստոսի 20-ին ներկայացրել Է երկրի ինը տարածաշրջաններից յոթի նոր նահանգապետներին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուլիսի վերջին Բախտաձեն զբաղեցրած պաշտոններից հեռացրել Էր հինգ տարածաշրջանների՝ Շիդա Քարթլիի, Սամցխե Ջավախքի, Քվեմո Քարթլիի, Սամեգրելո-Զեմո Սվանեթիի եւ Մցխեթ-Մթիանեթիի նահանգապետներին: Վարչապետն իր որոշումը բացատրել Է նրանով, որ Վրաստանն անցնում Է տարածաշրջանային կառավարման նոր մոդելի: Ավելի ուշ պաշտոնաթող են եղել Իմերեթիի եւ Գուրիայի տարածաշրջանների ղեկավարները:
Վրաստանի կառավարության ղեկավարի որոշմամբ, Մցխեթ-Մթիանեթիի տարածաշրջանի նահանգապետի պաշտոնում նշանակվում Է Շալվա Կերեսելիձեն, Քվեմո Քարթլիի տարածաշրջանը կգլխավորի Շոթա Ռեխվիաշվիլին, իսկ Սամցխե-Ջավախքը՝ Բեսիկ Ամիրանաշվիլին:
Շիդա Քարթլիի տարածաշրջանը կղեկավարի Գեորգի Խոջեւանիշվիլին, իսկ Սամեգրելո-Զեմո Սվանեթին՝ Ալեքսանդր Մոցերելիան: Գուրիայի տարածաշրջանի նահանգապետի պաշտոնը կզբաղեցնի Զուրաբ Նասարայան, Իմերեթին կղեկավարի Շավլեւո Տաբատաձեն:
Մինչդեռ իրենց պաշտոնները պահպանել են Կախեթի նահանգապետ Իրակլի Կադագիշվիլին եւ Ռաչա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեն:

© 2009 ARMENPRESS.am