Բարսելոնայում ալժիրցի տղամարդ Է սպանվել, որը փորձում Էր հարձակվել ոստիկանների վրա

12:38, 20 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարսելոնայում օգոստոսի 20-ին դանակով զինված մի տղամարդ Է սպանվել, որը փորձում Էր ներխուժել քաղաքի Կոռնել դե Լիոբրեգատի շրջանի ոստիկանական վարչություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է PTBE իսպանական հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրների:
Նրանց տվյալներով՝ տղամարդը փորձում Էր հարձակվել ոստիկանների վրա եւ իսլամական կարգախոսներ Էր հնչեցնում:
Ոստիկանությունում նշել են, որ հարձակվողի՝ Ալժիրի 1989 թվականին ծնված քաղաքացու մոտ Իսպանիայում բնակության իրավունքը հաստատող փաստաթղթեր են եղել, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

© 2009 ARMENPRESS.am