Ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը «Համաբանակային խաղեր-2018» մրցույթից վերադարձել է գավաթով և պատվոգրերով

16:27, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության «Ճանապարհային պարեկ» խումբը հուլիսի 18-ից օգոստոսի 12-ը մասնակցել է ՌԴ Նագինսկ քաղաքում կայացած «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունից, ռազմական ոստիկանության տարբեր բաժիններից ձևավորված յոթնյակը «Համաբանակային խաղեր-2018» միջազգային մրցույթին մասնակցել է առաջին անգամ՝ նվաճելով «Ֆանտաստիկ յոթնյակ» անվանակարգը: Ցուցաբերելով բարոյակամային հատկանիշներ և ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ՝ թիմն արժանացել է մի շարք պարգևների ու պատվոգրերի: Խմբի անդամ, ենթասպա Կոստան Ալեքսանի Հարությունյանը մրցույթի արդյունքում պարգևատրվել է «Городок» 3-րդ կարգի գավաթով:

Համաբանակային խաղերին մասնակցել են Ռուսաստանի Դաշնության, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության թիմերը:


© 2009 ARMENPRESS.am