Ինդոնեզիայում թույլատրել են առանց նախազգուշացման գնդակահարել անտառների հրձիգներին

12:22, 17 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Սումատրա կղզու Ռիաուի նահանգի զինծառայողներին թույլատրել են հայտնաբերման դեպքում առանց նախազգուշացման կրակել անտառներ հրկիզողների վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Անտարա գործակալությունը՝ վկայակոչելով անտառային հրդեհներից պաշտպանության ստորաբաժանման ներկայացուցիչ Սոննի Ապրիանտոյին:
Ապրիանտոյի խոսքով՝ այս որոշումն ընդունվել Է այն պատճառով, որ նահանգի տարածքում անտառային հրդեհների առաջացման դեպքում կրակը շատ արագ Է տարածվում: «Ռիաուի նահանգում հրդեհների շուրջ 99 տոկոոսը կապված Է անպատասխանատու մարդկանց դիտավորյալ գործողությունների հետ»,- նշել Է նա:
Ինչպես հայտնել Է գործակալությունը, ավելի վաղ Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդորոն հայտարարել Է, որ իշխանությունները պետք Է հնարավորինս ամեն ինչ անեն, որպեսզի Ասիական խաղերը, որոնք օգոստոսի 18-ից մինչեւ սեպտեմբերի 2-ը տեղի կունենան Ջակարտայում եւ Պալեմբանգում (Հարավային Սումատրայի նահանգի կենտրոն), չձախողվեն հրդեհների պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am