ՀՀ դեսպանը ՌԴ ԱԳ փոխնախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր

21:32, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինն օգոստոսի 16-ին ընդունել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ ՌԴ արտգործնախարարության պաշտոնական կայքից:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:


© 2009 ARMENPRESS.am