Կյանքից հեռացել է պատմության մեծագույն երգչուհի Արետա Ֆրանկլինը

18:52, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Յոթանասունվեց տարեկան հասակում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով lenta.ru -ն, այս մասին հայտնում է Associated Press-ի թվիթերյան էջը:

Rolling Stone ամսագիրը Ֆրանկլինին ճանաչել է պատմության մեջ մեծագույն երգչուհի:

Օգոստոսի 13-ին կինոքննադատ Ռոջեր Ֆրիդմանը հայտնել էր, որ երգչուհին մահամերձ է:

Նրա խոսքով՝ 76-ամյա «սոուլի թագուհին» լուրջ հիվանդությամբ էր տառապում:

2010 թվականին Ֆրանկլինի մոտ ախտորոշվել է քաղցկեղ: Երգչուհու վերջին ելույթը տեղի է ունեցել 2017 թվականին:


© 2009 ARMENPRESS.am