Պորոշենկոն եւ Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորումը

17:18, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել Է Դոնբասի իրադրության կարգավորումը, այդ թվում՝ խաղաղապահ նախաձեռնությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հայտնել Է Ուկրաինայի ղեկավարի մամուլի ծառայությունը:
«Պյոտր Պորոշենկոն եւ Անգելա Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրությունը եւ հետագա ջանքերը, այդ թվում՝ խաղաղապահ, խաղաղ կարգավորման գործում առաջընթաց ապահովելու համար»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Զրուցակիցները նաեւ արծարծել են «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման հետ կապված հարցերը եւ Ռուսաստանում դատապարտված Ուկրաինայի քաղաքացիների թեման, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am