Իսպանիայում հուլիսից ի վեր 30 մարդ Է մահացել տապից

16:22, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամառվա ընթացքում տապից երեսուն մարդ Է մահացել Իսպանիայում. միայն Կատալոնիայում տապի զոհ Է դարձել 23 մարդ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Հուլիսի 24-ից շոգ եղանակի զոհ Է դարձել 13 տղամարդ, տասը կին, ամենակրտսերը՝ 41 տարեկան, ամենաավագը՝ 100 տարեկան: Այդ մասին հայտնել Է Կատալոնիայի ժեներալիտետի առողջապահության դեպարտամենտը: Ջերմահարում Է ստացել 67 մարդ:
Բացի այդ, ավելի վաղ հաղորդվել Է Իսպանիայի այլ տարածաշրջաններում մարդկանց մահվան դեպքերի մասին՝ չորսը՝ Էստրեմադուրում, երկուսը՝ Մուրսիայում եւ մեկը՝Անդալուզիայում:
Իսպանիայում տապի բարձրակետը եղել Է օգոստոսի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում: Առանձին շրջաններում ջերմաչափի սյուները հասել են 44-46 աստիճանի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am