Հայ-չինական բարեկամության դպրոցի բացման նպատակով կառավարությունը գումար տրամադրեց  

14:32, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-չինական բարեկամության դպրոցի պաշտոնական բացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվեց 2 մլն դրամ:

 Ինչպես նշում է «Արմենպրես»-ը, գումարը տրամադրվում է որպես նվիրաբերություն փոխանցելու համար:

Դպրոցի բացման արարողությունը նախատեսված է օգոստոսի 22-ին Երևանում:

Դպրոցի կառուցման շրջանակում Չինաստանի կառավարությունը շուրջ 12 մլն դոլարի ներդրում է կատարել: Չինարենի խորացված ուսուցմամբ դպրոցում ուսումը կլինի անվճար, և ուսուցանում կազմակերպվելու է 5-12-րդ դասարանների 405 աշակերտների համար:


© 2009 ARMENPRESS.am