Google-ն իր ռեսուրսներում քաղաքական գովազդին վերաբերող տվյալների պահոց Է ստեղծել

13:53, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը հատուկ ծառայություն Է ստեղծել իր ռեսուրսներում զետեղված քաղաքական գովազդի վերաբերյալ տեղեկատվությանը հետեւելու համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նոր տեղեկատվությունը վերաբերում Է գովազդատուներին, որոնք, սկսած մայիսի 31-ից, Google-ում քաղաքական գովազդի համար ավելի քան 500 դոլար են ծախսել:

«Տվյալների այդ պահոցում դուք տեղեկություններ կգտնեք քաղաքական հայտարարությունների մասին, որոնք ցուցադրվել են Google-ում եւ մեր գործընկերների ռեսուրսներում՝ թեկնածուներին իշխանության ֆեդերալ մարմինների պաշտոններում առաջադրելու համար»,- ասված Է հայտարարության մեջ: Նշվում Է, որ տեղեկատվությունը կնորացվի ամիսը մեկ անգամ: Հունիսին քաղաքական գովազդի զետեղումը կանոնավորող համանման միջոցներ են ձեռնարկել Facebook եւ Twitter սոցիալական ցանցերը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am