Չինացի կինը 40 տարի ապրել Է թոքի մեջ գրչի գլխիկով

13:19, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Շանդունի նահանգի բնակչուհու թոքի մեջ գտել են գրչի գլխիկ, որը նա կուլ Էր տվել 40 տարի առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Daily Mail հրատարակությունը: 49-ամյա կինը բժշկի Է դիմել որովայնում ցավերի գանգատով:

Սկզբում կասկածել են կոնքի օրգանների բորբոքում, սակայն ռենտգենը խավարատեղ Է ցույց Է տվել կրծքավանդակում: Համակարգչային տոմոգրաֆիան հաստատել Է օտար մարմնի առկայությունն աջ թոքի ստորին հատվածում: Էնդոսկոպիկ գործողության ընթացքում այնտեղից դուրս են բերել գրչի գլխիկ:

Չինուհին պնդում Է, որ պատահաբար այն կուլ Է տվել ինը տարեկան հասակում, երբ խաղում Էր իր դպրոցական ընկերուհու հետ: Ազգականները նրան տարել են հիվանդանոց, որտեղ բժիշկները, տեսանելի ախտանիշեր չհայտնաբերելով, եզրակացրել են, որ գրչի գլխիկն արդեն օրգանիզմից դուրս Է եկել բնական ճանապարհով: Իրականում այն մնացել Էր թոքի մեջ եւ, ամենայն հավանականությամբ, դարձել հազի նոպաների պատճառը, որից կինը տառապում Էր 30 տարեկանից:


© 2009 ARMENPRESS.am