ՊԵԿ-ն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է այնքան ավել հարկային եկամուտներ, որքան նախատեսվում էր ավել հավաքագրել ողջ տարվա ընթացքում

12:38, 16 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 16 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա առաջին 7 ամսում հավաքագրել է ամբողջ տարվա համար նախատեսված չափով ավելի հարկային եկամուտներ:

Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«7 ամսվա ընթացքում հավաքագրել ենք այնքան ավելի եկամուտ, որը նախատեսվում էր ամբողջ տարվա ընթացքում: 2018-ի համար ի սկզբանե նախատեսված էր հավաքագրել 107 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտ, այդ սահմանաչափին հասել ենք 7 ամսվա ընթացքում»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը:

 

 


© 2009 ARMENPRESS.am