Բացահայտվել է հանցագործության 52 դեպք

19:50, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 13-ից 14-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 52 դեպք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 10, հոգեմետ նյութերի առաքելու կանոնների խախտման 7, անձնական ունեցվածքի գողության 5, յուրացման կամ վատնման և համակարգչային հանցագործության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման 2, անձի առևանգման, կողոպուտի, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, փաստաթղթեր կեղծելու ու ծեծի 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 1 անհետ կորած: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնելու 2 և հայտնաբերելու 1 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողորուտի և անձնական ունեցվածքի գողության 4–ական դեպք: 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 20-ը՝ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


© 2009 ARMENPRESS.am