Վերին Լարսով Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար ճանապարհը անցանելի է

18:30, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերին  Լարսի անցակետի հերթի երկարությունը կազմում է մեկ ու կես կիլոմետր: Ռուսաստանից-Վրաստան մեկնողների համար ճանապարհը անցանելի է: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:

«Առկա է խնդիր Վրաստանից դեպի Ռուսաստան մեկնողների համար, մեծ քանակությամբ մեքենաներ են կուտակվել Վրաստանի անցակետում:

Որպեսզի կուտակումներն ամբողջ ճանապարհի երկայնքով չլինեն, բեռնատարների մի մասին Բագրատաշենի սահմանից թույլ չեն տալիս մտնել Վրաստան: Միջազգային բեռնափոխադրողների ասոցիացիան խուսափում է բեռնափոխադրումներ կատարել՝ կուտակումներից խուսափելու համար: Կուտակումներ կան նաև Թբիլիսիի կայանատեղում»,- գրել է Փամբուխչյանը:


© 2009 ARMENPRESS.am