Թաիլանդի քարանձավից փրկված երեխաները կկարողանան հանգստանալ «Արտեկ»-ում. Զախարովա

17:43, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատանի ֆուտբոլիստները, որոնք ավելի քան երկու շաբաթ անցկացրել են Թաիլանդի հեղեղված քարանձավում, հրավեր են ստացել հանգստանալ «Արտեկ» միջազգային մանկական կենտրոնում: Այդ մասին, ինչպես հայտնել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 15-ին կայացած ճեպազրույցում հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերականգնման հարցում երեխաներին օգնելու եւ սարսափազդու պայմաններում կամային բարձր հատկություններ ու դիմացկունություն ցուցաբերելու համար «Արտեկ»-ի տնօրեն Ալեքսեյ Կասպրժակը տղաներին հրավիրել Է ճամբար»,-նշել Է ռուս դիվանագետը:


© 2009 ARMENPRESS.am