Ամստերդամի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Է աշխատանքը

16:46, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամստերդամի «Սհիփհոլ» օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել Է ավիահաղորդակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 15-ին Twitter-ում հայտնել են օդանավակայանի ներկայացուցիչները:

«Ինքնաթիռներ չեն մեկնում ու չեն ժամանում,-ասված Է հաղորդագրության մեջ:-Դիսպետչերական ծառայությունը պարզում Է, թե ինչն Է խնդիրը: Մենք կշարունակենք իրազեկել իրադրության մասին»: Ուղեւորներին հանձնարարվում Է չվերթերի կարգավիճակին հետեւել կայքում, շարժական հավելվածի միջոցով կամ կապվել իրենց ավիաընկերությունների հետ:

Իր հերթին Նիդեռլանդիայի հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան հայտնել Է, որ խնդիրներն սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:15-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:15-ին): Հեռուստաընկերության տվյալներով՝ խոսքը, ամենայն հավանականությամբ, վերաբերում Է տեխնիկական անսարքություններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am