Պուտինը կարող Է գնալ Ավստրիայի ԱԳ նախարարի հարսանիքին. Kronen Zeitung

16:29, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում են Ավստրիայի արտաքին գործերի նախարար Կարին Քնայսլի եւ Վոլֆգանգ Մայլինգերի առաջիկա ամուսնության արարողությանը: Օգոստոսի 15-ին այս պնդմամբ հանդես Է եկել Kronen Zeitung թերթը՝ վկայակոչելով Ավստրիայի քաղաքական շրջանների աղբյուրներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Վերջին տեղեկություններով… Վլադիմիր Պուտինը հարսանիքի կժամանի որպես անսպասելի հյուր»,- գրում Է հրատարակությունը: Արարողությունը տեղի կունենա օգոստոսի 18-ին Շտիրիայի երկրամասի հարավում: Նախապես ամուսնության արարողությունը պլանավորվել Է անցկացնել Գամլիցի համայնքում, սակայն հետագայում միջոցառման անցկացման վայրը որոշել Է տեղափոխել:

Ըստ որում, ՌԴ-ի նախագահի եւ Գերմանիայի ֆեդերալ կանցլերի մամուլի ծառայությունների հաղորդումներով՝ այդ օրն Անգելա Մերկելը Պուտինին կընդունի Բեռլինի մերձակա Մեզերբերգի իր նստավայրում, որպեսզի բանակցություններ վարի, մասնավորապես, Սիրիայի եւ Ուկրաինայի արեւելքի իրադրության շուրջը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am