Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ զննման համար սքաներներ կտեղակայեն

15:27, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի մետրոն կդառնա ԱՄՆ-ում առաջինը, որտեղ սքաներներ կտեղակայեն ուղեւորների մոտ զենքի եւ պայթանյութերի առկայությունն ստուգելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Hollywood Reporter-ը՝ վկայակոչելով պաշտոնյաների:
Հրատարակության տվյալներով՝ Լոս Անջելեսի օկրուգի Տրանսպորտի վարչությունը եւ Տրանսպորտի անվտանգության վարչությունը մի քանի տեսակի սքաներներ են թեստավորել մեկ տարվա ընթացքում:
Սքաներները, որոնք պլանավորում են տեղակայել, շարժական են, եւ կաշխատեն՝ ճառագայթելով ալիքներ, չդանդաղեցնելով մարդկանց հոսքը մետրո:
Տրանսպորտային վարչության ներկայացուցիչ Բրայան Հաասը հայտարարել Է, որ սքաներները կարող են վտանգավոր առարկաները հայտնաբերել ինը մետրի վրա, իսկ դրանց թողունակությունը գերազանցում Է ժամում 2 հազար ուղեւորը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am