Կաթոլիկ քահանաները հազարավոր երեխաների են բռնաբարել ԱՄՆ-ում. զեկույց

12:59, 15 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Փենսիլվանիայի նահանգում աշխատած ավելի քան 300 կաթոլիկ քահանաներ վերջին 70 տարվա ընթացքում հազարից ավելի երեխաների են բռնաբարել, նրանց գործողությունները կոծկվել են եկեղեցական վերնախավի կողմից: Այդ մասին, ինչպես հայտնել Է BBC-ն, ասված Է երդվյալների մեծ ժյուրիի զեկույցում, որը հրապարակվել Է օգոստոսի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Դա ամենախոշոր հետաքննություններից մեկն Է, որոնք կատարվել են ԱՄՆ-ի տարածքում: Դրա միջոցով հաջողվել Է բացահայտել մանկապիղծների ավելի քան հազար զոհերի: Փաստաթղթում նշված Է, որ նշված թիվը կարող Է մի քանի անգամ ավելի մեծ լինել, քան քննիչներին հաջողվել Է պարզել:
Հետաքննությունը շարունակվել Է մեկուկես տարի, այն վերաբերում Է նահանգի վեց ամենախոշոր թեմերին: Մեծ ժյուրին ստուգել Է այսպես կոչված գաղտնի արխիվները՝ 2 միլիոն ներքին զեկուցագրեր եւ հաշվետվություններ վանականների ապօրինի գործողությունների վերաբերյալ, որոնք եկեղեցական հոգեւոր պետերը թաքցրել են լայն հասարակայնությունից:

© 2009 ARMENPRESS.am