Փորձագետները կանխատեսել են iPhone-ի նոր մոդելների գները

12:25, 15 Օգոստոս, 2018


ԵՐԵՎԱՆ, 15 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձագետները նշել են iPhone-ի երեք նոր մոդելների հնարավոր գները, որոնց շնորհանդեսը պլանավորվում Է սեպտեմբեր ամսին: Տվյալները հրապարակված են Trend Force վերլուծական ընկերության կայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նախնական գնահատումների համաձայն, նորացված iPhone X-ը նախորդից Էժան կլինի. դրա գինը կկազմի 899-ից մինչեւ 949 դոլար: Ամենաթանկ մոդելը կդառնա iPhone X Plus-ը, որը վերլուծաբանների կողմից գնահատվում Է 999 դոլար:

Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Apple-ը կներկայացնի նաեւ մոդելի բյուջետային տարբերակը՝ հեղուկաբյուրեղային Էկրանով, որի արժեքը կարող Է կազմել մինչեւ 749 դոլար:

Ավելի վաղ ԱՄՆ-ի պատենտների եւ ապրանքանիշերի գերատեսչությունը գրանցել Է iPhone-ի միջոցով անձի նույնականացման տեխնոլոգիայի նկատմամբ Apple ընկերության հայտը, ինչը ենթադրում Է սմարթֆոնի օգտագործում անձնագրի փոխարեն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am