Կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն այս տարի առաջին անգամ ցած Է ընկել 200 մլրդ դոլարից

16:41, 14 Օգոստոս, 2018


ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարի կրիպտոարժույթների շուկայի կապիտալացումն առաջին անգամ ցած Է իջել 200 միլիարդ դոլարից՝ ավելի քան 70 տոկոս կորցնելով յոթ ամսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

CoinMarketCap վերլուծական պորտալի տվյալների համաձայն՝ օգոստոսի 14-ին շուկայի կապիտալացումը կրճատվել Է մինչեւ 191 միլիարդ դոլար, ինչը նվազագույնն Է անցյալ տարվա նոյեմբերից ի վեր:

Հունվարին շուկայի ծավալը հասել Էր 814 միլիարդ դոլար բարձրակետային մակարդակին:

Բիթքոյնը, որի փոխարժեքը դեկտեմբերին մոտ Էր 20 000 դոլարին, այդ պահից կորցրել Է արժեքի 70 տոկոսը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am