Երևանում տեղի է ունենալու ՀԱՊԿ միացյալ շտաբի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությունը

15:27, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 14-ից 17-ը ի կատարումն ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի 2018թ. աշխատանքային պլանի` Երևանում  տեղի է ունենալու ՀԱՊԿ  անդամ պետությունների զինված ուժերի և ՀԱՊԿ-ի միացյալ շտաբի ներկայացուցիչների մասնակցությամբ զինված ուժերի ծածկագրային ծառայությունների կենտրոնական մարմինների ղեկավարների հերթական խորհրդակցությունը: 

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 


© 2009 ARMENPRESS.am