Մերկելն օգոստոսի 23-ին այցով կժամանի Վրաստան

15:06, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտնել Է Վրաստանի հանրային հեռուստատեսությունը (ՎՀՀ)՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության աղբյուրներ:

«Նախնական տվյալներով՝ Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցը Վրաստան կկայանա ընթացիկ տարվա օգոստոսի 23-24-ին, Անգելա Մերկելի Վրաստան առաջիկա այցի ամսաթվի եւ ծրագրի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունն առաջիկա ժամերին կհրապարակի Վրաստանում Գերմանիայի դեսպանությունը»,-հայտնել Է ՎՀՀ-ն: Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին օգոստոսի 14-ին ՎՀՀ-ին տված հարցազրույցում ասել Է, որ Թբիլիսիում «մեծ կարեւորություն են տալիս կանցլերի այցին»:

«Գերմանիան Վրաստանին աջակցություն Է ցուցաբերում եվրոպական եւ եվրատլանտյան ինտեգրացման գործընթացում, օգնություն՝ բարեփոխումների եւ կոնկրետ նախագծերի իրականացման գործում. նման բարձրաստիճան անձի այցը շատ կարեւոր Է մեր երկրի համար»,-նշել Է նախարարը: Վրաստան այցը Մերկելի համար երկրորդը կլինի ԳԴՀ-ի կանցլերի կարգավիճակում: Առաջին անգամ նա Թբիլիսի Է այցելել 2008 թվականին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am