Մոսկվան բարձր Է գնահատում ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալուց Թուրքիայի հրաժարվելը. Լավրով

14:55, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանը բարձր Է գնահատում Թուրքիայի անկախ արտաքին քաղաքականությունը եւ հակառուսական պատժամիջոցներին միանալուց Անկարայի հրաժարվելը: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, օգոստոսի 14-ին Անկարայում լրագրողներին հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Թուրքիայի դեսպանների եւ միջազգային կազմակերպություններին առընթեր մշտական ներկայացուցիչների խորհրդակցությանն իր մասնակցության արդյունքները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Արտաքին քաղաքականության ոլորտում Ռուսաստանը եւ Թուրքիան անկախ կուրս են վարում,-նշել Է նա:-Մենք բարձր ենք գնահատում մեր գործընկերների հրաժարվելը հակառուսական պատժամիջոցներին միանալուց»: ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ «աշխարհում իրադրությունը մնում Է տագնապալի»: «Մենք առանց չափազանցության գտնվում ենք համաշխարհային պատմության բեկումնային փուլում՝ երկբեւեռ, միաբեւեռ մոդելներից ու սխեմաներից բազմակենտրոն աշխարհակարգի կառուցման անցնելու փուլում, որը ձեւավորվում Է որպես օբյեկտիվ իրականություն»,-հավելել Է Լավրովը:


© 2009 ARMENPRESS.am