Պնդերես որորները կերակուր են գողանում. զվարճալի տեսագրություններ

13:54, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Որորներն ամբողջ աշխարհին, հատկապես ափամերձ գոտիների բնակիչներին հայտնի են իրենց «անպատկառությամբ», վնասարարությամբ եւ երբեմն նույնիսկ խորամանկությամբ: Տեսահոլովակում կարելի Է տեսնել, թե թռչուններն ինչպես են մարդկանցից գողանում նրանց կերակուրը՝ ընդ որում «առանց ամաչելու»:

Դրանք սպասում են հարմար պահի, երբ մարդու ուշադրությունը շեղված Է, մոտ են թռչում եւ ձեռքից խլում ցանկացած քաղրավենիք, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Իսկ եթե որեւիցե մեկը որոշի ժլատություն անել եւ անուշեղենից դրանց բաժին չհանել, ապա հաստատ կզղջա դրա համար:


© 2009 ARMENPRESS.am