The Economist-ը հրապարակել Է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների վարկանիշը

12:57, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Economist բրիտանական հանդեսը հրապարակել Է աշխարհում ապրելու համար ամենահարմարավետ քաղաքների ամենամյա Global Liveability Ranking 2018 վարկանիշը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին դիրքում տեղ Է զբաղեցրել Ավստրիայի մայրաքաղաք Վիեննան, երկրորդ տեղում ավստրալական Մելբուռնն Է, երրորդում՝ Ճապոնիայի Օսակա քաղաքը: Վարկանիշի առաջին տասնյակում նաեւ տեղ են գտել Կանադայի Կալգարի քաղաքը, Ավստրալիայի Սիդնեյը, Կանադայի Վանկուվերը, Ճապոնիայի Տոկիոն, Կանադայի Տորոնտոն, ինչպես նաեւ Դանիայի Կոպենհագեն եւ Ավստրալիայի Ադելաիդա քաղաքները:

Ռուսաստանի Մոսկվա եւ Սանկտ Պետերբուրգ քաղաքները տեղավորվել են 68-րդ եւ 70-րդ հորիզոնականներում՝ համապատասխանաբար: Ապրելու համար ամենից ոչ պիտանի քաղաքը, The Economist-ի վարկածով, դարձել Է սիրիական Դամասկոսը: Վարկանիշը կազմվել Է մի շարք այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են՝ առողջապահությունը, մշակութային զարգացման աստիճանը, շրջակա միջավայրի մաքրությունը, կրթությունը եւ ենթակառուցվածքի զարգացման մակարդակը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am