Թրամփի օգնականը Սպիտակ տանը հանդիպել Է ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հետ

10:16, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնն օգոստոսի 13-ին Սպիտակ տանը հանդիպում Է անցկացրել ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպան Սերդար Կըլըչի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես լրագրողներին հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, հանդիպումը կայացել Է Անկարայի նախաձեռնությամբ: Սանդերսը նշել Է, որ կողմերը քննարկել են «պաստոր Էնդրյու Բրանսոնի խնդիրը, որին շարունակում են պահել կալանքի տակ, եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների ընթացիկ վիճակը»:

Վաշինգտոնը պատժամիջոցների է դիմել Անկարայի հանդեպ՝ ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնին Թուրքիայում ազատազրկելու համար: Օգոստոսի 1-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի արդարադատության և ներքին գործերի նախարարների հանդեպ, իսկ օգոստոսի 10-ին ԱՄՆ-ի նախագահը հայտարարեց Թուրքիայից ներմուծվող մետաղի ու ալյումինի մաքսատուրքերը կրկնապատկելու մասին: Ամերիկացի հոգևորականին Թուրքիայում ազատազրկելու պատճառով ԱՄՆ-ի վերջին օրերի Անկարայի հանդեպ կոշտ քաղաքականության պատճառով թուրքական լիրան կտրուկ արժեզրկվել է, ապրանքների գները սկսել են բարձրանալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։


© 2009 ARMENPRESS.am