Կուբայում եռամսյա հանրաքվե Է սկսվել Սահմանադրության շուրջը

10:03, 14 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կուբայի քաղաքացիներն օգոստոսի 13-ից սկսել են հանրաքվեի դրված նոր Սահմանադրության նախագծի քննարկումը, որը կտեւի մինչեւ նոյեմբերի 15-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես հայտնել Է Excelsior պորտալը, շուրջ 10 միլիոն կուբացիներ իրավունք ունեն այդ ժամանակահատվածում իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնելու երկրի հիմնական օրենքի վերաբերյալ:

Առաջին անգամ իրենց կարծիքը կարող են արտահայտել նաեւ արտասահմանում ապրող կուբացի վտարանդիները՝ Համացանցի միջոցով: Հուլիսին Կուբայի Ժողովրդական իշխանության ազգային ասամբլեան հավանություն Է տվել սահմանադրական բարենորոգմանը, որը երկրի հիմնական օրենքի փոփոխություն Է ենթադրում: Կուբայի նոր Սահմանադրությունը սահմանում Է նախագահի պաշտոն, պետության ղեկավարի համար պաշտոնում մնալու ժամկետը սահմանափակում Է տասը տարով, ինչպես նաեւ ճանաչում Է մասնավոր սափականության իրավունքը: Նաեւ Կուբայի պետության գործունեության հիմնական սկզբունքներից մեկն Է ճանաչվում սոցիալիզմի կառուցումը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


© 2009 ARMENPRESS.am