Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալությանը շնորհվել է ISO/IEC 27001:2013 ստանդարտին համապատասխանության վկայագիր

18:58, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ին շնորհվել է ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտին համապատասխանության վկայագիր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի արտահանման ապահովագրական գործակալություն» ԱՓԲԸ-ից, նշված ստանդարտին համապատասխանության վկայագրումը հաջորդել է 2018 թվականի տարեսկզբից ընկերությունում իրականացվող համապատասխան իրավական բազայի ձևավորմանը, տեղեկատվական անվտանգության ընթացակարգերի ներդրմանը և տեղեկատվական անվտանգության աուդիտի իրականացմանն ու դրա արդյունքների ամփոփմանը:Ստանդարտի ներդրումը ենթադրում է նաև շարունակական տեխնիկածրագրային հագեցվածության ապահովում:

ISO/IEC 27001:2013 տեղեկատվական անվտանգության կառավարման ստանդարտի վկայագրումն իրականացվել է միջազգային ճանաչում ունեցող կանադական Professional Evaluation and Certifikation Board ընկերության կողմից:


© 2009 ARMENPRESS.am