Lee и Wrangler ջինսային բրենդները կարող են առանձին ընկերություն դառնալ

17:15, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի VF Corporation ընկերությունը, որը նորաձեւ, մարզական եւ աշխատանքային հագուստի հայտնի շատ մակնիշների սեփանատերն Է, հայտարարել Է ջինսեր արտադրող բրենդներն առանձին ֆիրմա դարձնելու որոշման մասին, որի բաժնետոմսերը նույնպես կվաճառվեն սակարանում: Սպասվում Է, որ գործառնությունը կավարտվի 2019 թվականի առաջին կեսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նոր ընկերության մեջ կմտնեն ջինսային հագուստի այնպիսի հայտնի բրենդներ, ինչպիսիք են Wrangler-ը եւ Lee-ն, ինչպես նաեւ Rustlers-ը եւ Rock and Republic-ը:

Ընկերության տարեկան միագումար հասույթը կգերազանցի 2,5 միլիարդ դոլարը: Սպասվում Է, որ երկու ընկերություններն Էլ օգուտ կստանան ավելի մեծ ռազմավարական եւ կառավարչական մասնագիտացումից, ինչպես նաեւ ղեկավարման կառուցվածքի պարզեցումից: VF Corporation-ը, որը հիմնադրվել Է 1899 թվականին, առաջատարն Է բրենդային հագուստի ոլորտում: Ընկերության հիմնական բրենդների թվին են դասվում, բացի Wrangler-ից, Lee-ից եւ Rustler-ից, The North Face-ը, Vans-ը, Timberland-ը, Napapijri-ն, Eagle Creek-ը, Dickies-ը, Kodiak-ը եւ Red Cap-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


© 2009 ARMENPRESS.am