Նիկոլ Փաշինյանի որդին զինվորական երդում է տվել

15:47, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին զինվորական երդում է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը տեղադրել է որդու լուսանկարը, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Որդիս՝ զինվորական երդում տալիս»:

ՀՀ վարչապետի որդին բանակ է զորակոչվել 2018թ. հուլիսի 9-ին: Նա սեփական կամքով զինվորական ծառայությունը կանցկացնի Արցախի զորամասերից մեկում:

 


© 2009 ARMENPRESS.am