Այաթոլլա Խամենեին Իրանի տնտեսական խնդիրների արմատը տեսնում Է ղեկավարության սխալների մեջ

15:31, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի տնտեսական խնդիրների արմատը ոչ միայն ամերիկյան պատժամիջոցներն են, այլեւ ներքին ղեկավարության սխալները: Այդ մասին, ելույթ ունենալով Թեհրանում, հայտարարել Է երկրի գերագույն ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին, տեղեկացնում Է ,Արմենպրեսե-ը:

,Տնտեսության փորձագետները եւ իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ գտնում են, որ այդ խնդիրը ոչ միայն արտաքին, այլ ներքին պատճառ ունի: Հիմնական խնդիրը պատժամիջոցները չեն, այլ այն, թե մենք ինչպես ենք դրանցից գլուխ հանումե,- Twitter-ում արեւմտյան ԶԼՄ-ները եւ լրագրողները քաղվածքներ են մեջբերում նրա ելույթից:

,Անարդյունավետ կառավարումը հասարակ իրանցիների վրա ավելի մեծ ճնշում Է գործադրում, քան պատժամիջոցները: Ես դա չեմ կարող դավաճանություն համարել, բայց դա մեծ սխալ Է կառավարման գործումե,-հավելել Է Ալի Խամենեին:

Ավելի վաղ ԱՄՆ-ը վերսկսել Է Իրանի դեմ պատժամիջոցների առաջին բլոկի գործողությունը, հաղորդել Է ,Ինտերֆաքսե-ը:


© 2009 ARMENPRESS.am