Իրանը մտադիր Է նավթի զեղչ առաջարկել իր ասիացի գնորդներին. IRNA

14:17, 13 Օգոստոս, 2018


ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանը մտադիր Է նավթի գնման զեղչ տրամադրել Ասիայում իր հաճախորդներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է IRNA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նավթի նախարարության մի աղբյուր:

«Հաճախորդների համար զեղչը նորմալ պրակտիկա Է համաշխարհային շուկայում. որին դիմում են բոլոր արտադրողները,-ասել Է աղբյուրը:-Ներկայում կատարվում Է նավթի վաճառքի երկարաժամկետ պարտավորագրերի համաձայնեցում»:

Աղբյուրը հավելել Է, որ «Ասիայի շուկան ավելի մեծ կարեւորություն ունի, քան մյուս շուկաները, քանի որ այստեղ են գտնվում այնպիսի խոշոր տնտեսական խաղորդներ, ինչպիսիք են՝ Հնդկաստանը եւ Չինաստանը»: «Այս երկրներն արագորեն զարգանում են, ուստի նրանք ավելացնում են նավթի սպառումը»,-նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


© 2009 ARMENPRESS.am