Իսպանիայում ավելի քան 300 մարդ Է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու պատճառով

13:19, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Վիգո քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) ավելի քան 300 մարդ Է օգնության դիմել համերգի ժամանակ փայտե հարթակի փլվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 13-ին հայտնել Է EFE գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանային իշխանություններին:
Նրա տեղեկատվության համաձայն, ինը մարդ, այդ թվում՝ երկու անչափահաս, տեղափոխվել են հիվանդանոց: Միջադեպը տեղի Է ունեցել մոտավորապես կեսգիշերին՝ սպորտի եւ մշակույթի փառատոնի շրջանակներում կազմակերպված համերգի ընթացքում: Ավելի վաղ տեղեկացվել Էր, որ տեղի ունեցածի հետեւանքով զոհեր չկան:
Իրավապահ մարմինները սկսել են պատահարի հետաքննությունը: Չի բացառվում, որ հարթակը փլվել Է հանդիսականների չափազանց մեծ քաշի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

© 2009 ARMENPRESS.am