Օգոստոսի 6-10-ը Հարկադիր կատարման ծառայությունը ստացել է 2547 դիմում և գրություն

12:21, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի օգոստոսի 6-ից 10-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2547 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 546 հեռախոսազանգի: 
 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 19 բողոքի: 

2018 թվականի օգոստոսի 6-ից 10-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1884 քաղաքացի:


© 2009 ARMENPRESS.am