Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել համերգի ժամանակ հարթակի փլվելու հետեւանքով

10:45, 13 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայում ավելի քան 130 մարդ է տուժել Վիգո ափամերձ քաղաքում (Գալիսիայի ինքնավար հանրակցություն) համերգի ժամանակ փայտյա կառուցվածքի փլվելու հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է Faro de Vigo հրատարակությունը:
Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 12-ի երեկոյան համերգներից մեկի ժամանակ, որն անցկացվում էր O Marisquiրo փառատոնի շրջանակներում: Փայտյա հարթակը չի դիմացել հանդիսականների քաշին եւ փլվել է, ինչի հետեւանքով բազմաթիվ մարդիկ ջուրն են ընկել: Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը գնահատվում է ծանր:
Պատահարի վայր են ժամանել փրկարարներն ու ոստիկանությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

© 2009 ARMENPRESS.am