Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ «Վարդար»-ի կազմում

18:46, 12 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ,  12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը դարձել է գոլի հեղինակ «Վարդար»-ի կազմում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ֆուտբոլի Մակեդոնիայի առաջնության մեկնարկայիին տուրում «Վարդար»-ը ոչ-ոքի՝ 2:2 ավարտեց հանդիպումը «Շկենդիա»-ի հետ:

Հայաստանի ազգային թիմի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ով «Վարդար»-ի մեկնարկային կազմում էր, 5-րդ րոպեին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ և մասնակցեց ամբողջ խաղին:

 

 

 


© 2009 ARMENPRESS.am