«Արցախը» և «Արարատը» հաղթանակներ տոնեցին երկրորդ տուրում

22:00, 11 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 2-րդ տուրում կայացան 2 հանդիպումներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Արցախ»-ը իր անդրանիկ հանդիպումն ավարտեց հաղթանակով՝ գերազանցելով «Բանանց»-ին: Միակ գնդակը հեղինակեց Գրիգոր Աղեկյանը:

Օրվա մյուս խաղում «Արարատ-Արմենիա»-ն պարտվեց «Արարատ»-ին 1:2 հաշվով: «Արարատ»-ի կազմում մեկ գոլ խփեց Իվայլո Դմիտրովը, իսկ Հրայր Մկոյանը դարձավ ինքնագոլի հեղինակ:

Տուրի վերջին՝ 3-րդ հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, որտեղ կմրցեն «Շիրակ»-«Լոռի» զույգերը:


© 2009 ARMENPRESS.am