«Բանանց»-ի ֆուտբոլիստ Կուասի Սիբոն տեղափոխվում է «Ուոթֆորդ»

19:51, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընդամենը մեկ մրցաշրջան «Բանանց»-ում անցկացնելուց հետո Կուսասի Սիբոն տեղափոխվեց անգլիական «Ոութոֆորդ» ակումբ:

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ակումբի մամուլի բաժնից: Տրանսֆերն աննախադեպ է, քանի որ Հայաստանի առաջնությունունից Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբ տեղափոխություն դեռևս չէր եղել: 

Կուասի Սիբոն «Բանանցին» էր միացել 2017/18 մրցաշրջանի մեկնարկից առաջ: 
Նա մասնակցել է Հայաստանի առաջնության և գավաթի խաղարկության 24 խաղի, դարձել է 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 

 


© 2009 ARMENPRESS.am