«Շախմատի տան» մոտակայքում մեքենա է այրվել

19:18, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 10-ին, ժամը 17:21-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում՝ «Շախմատի տան» մոտակայքում, այրվում է ավտոմեքենա. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻՆ-ը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն:


© 2009 ARMENPRESS.am