«Ժառանգություն»-ը կմասնակցի Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

15:03, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ժառանգություն» կուսակցությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցության մամուլի ծառայությունից, օգոստոսի 10-ին տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում`  առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության  հարցը:

Քննարկման եւ քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչություն ըորոշում է կայացրել մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին:

 


© 2009 ARMENPRESS.am