Մադրիդի «Ատլետիկո»-ն պայմանագիր է կնքել Նիկոլա Կալինիչի հետ

13:05, 10 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ատլետիկո»-ն պայմանագիր է ստորագրել խորվաթ հարձակվող Նիկոլա Կալինիչի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը, «Միլան»-ի նախկին հարձակվողը Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կնքել է երեք տարվա պայմանագիր:

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ խորվաթ հարձակվողի համար Մադրիդի «Ատլետիկո»-ն 15 միլիոն եվրո է վճարել իտալական «Միլան»-ին:

 


© 2009 ARMENPRESS.am