Վերաքննիչ դատարանը նիստն ընդմիջեց. Ռոբերտ Քոչարյանի  պաշտպանների բողոքը կքննվի օգոստոսի 10-ին

20:28, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը կշարունակի քննել օգոստոսի 10-ին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ վերաքննիչ դատարանն ավելի քան 8-ժամյա նիստից հետո որոշել է ընդմիջել նիստը, այն կվերսկսվի օգոստոսի 10-ին՝ 14:00-ին: 

«Քոչարյանը նույնպես ելույթ է ունեցել, նա շարունակում է պնդել, որ իրեն առաջադրված մեղադրանքն անհիմն է»,- ասաց Օրբելյանը: Բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չհայտնեց՝ հավելելով, որ դրանք նախաքննական գաղտնիք են: 


© 2009 ARMENPRESS.am