Կրակայրիչների արտադրությունն ընդլայնելու նպատակով կիրականացվի 850 մլն դրամի ներդրումային ծրագիր

12:34, 9 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը «Սահլևս» ՍՊԸ-ին տրամադրեց ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգման արտոնություն: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը նշեց, որ ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է ընդլայնել արդեն իսկ գործող կենցաղային կրակայրիչների արտադրամասը արտադրանքի համար անհրաժեշտ հումքով և նյութով։

«Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ  850 մլն դրամի ներդրում: Արդյունքում կստեղծվի 90 նոր աշխատատեղ՝ 160 հազար  դրամ միջին աշխատավարձով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Մինասյանը:

 


© 2009 ARMENPRESS.am